Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Պատանիների Սանրեմոն»՝ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակում

«Պատանիների Սանրեմոն»՝ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի շրջանակում
13.03.2018 | 15:32

«Վերածնունդ» միջազգային 10-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում անցկացվող SanremoJunior (Պատանիների Սանրեմո) երգի միջազգային 9-րդ մրցույթի Հայաստանյան եզրափակիչ փուլը տեղի կունենա մարտի 14 ին, ժամը 16.00-ին, Երևանի Բաբաջանյանի անվան համերգասրահում:

SanremoJunior մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա Սան Ռեմո քաղաքում (Իտալիա), 2018թ. ապրիլի 18-ին:


Հայաստանյան ընտրական փուլի կազմակերպիչներն են՝
ՀՀ մշակույթի նախարարությունը, Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը,
Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը,
«Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ:
Մրցույթի ընտրական փուլին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և այլ երկրների 6-15 տարեկան հայ պատանիները: Մասնագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկված են հայազգի ճանաչված երաժիշտներ:


Ժյուրիի կայացրած որոշումները ենթակա չեն փոփոխման:
Յուրաքանչյուր մասնակիցը ստանում է հավաստագիր՝«Վերածնունդ» մրցույթ փառատոնի շրջանակներում անցկացվող SanremoJunior երգի 9-րդ միջազգային մրցույթի Հայաստանյան փուլի մասնակից և «Վերածնունդ» մրցույթ փառատոնի «էստրադային-ջազային երաժշտությունանվանակարգի մրցանակ»: Մրցանակներն են՝ Մեծ մրցանակ յուրաքանչյուր անվանակարգում «Բացարձակ հաղթող» կոչում, առաջին, երկրորդ, երրորդ կարգի դիպլոմ և դափնեկրի կոչում, ինչպես նաև չորրորդ, հինգերորդ կարգի դիպլոմ և դիպլոմակրի կոչում:

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ